Ռուսաստանի Օմսկի մարզը ենթարկվել է անօդաչուների հարձակման․ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել գրոհը, իսկ օպերատիվ ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ քաղաքի Սոբորնայա հրապարակում նախատեսված երեկոյան համերգը չեղարկվել է։ Ուկրաինական թելեգրամյան ալիքները տեսանյութ են տարածել՝ պնդելով, թե նավթավերամշակման գործարանի ուղղությամբ հարվածից հետո ծուխ է բարձրացել։
Մարզի նահանգապետ Վիտալի Խոցենկոն ավելի ուշ հայտնել է, որ անօդաչուի բեկորներն ընկել են Օմսկի արվարձանում՝ դաշտում հրդեհ առաջացնելով։ Տուժածներ չկան։
