
Մի քանի ժամ շարունակ փոխադարձ մեղադրանքներից, վիրվորանքներից և ապարդյուն քննարկումից հետո, ժամը 18.00-ին Հայաստանի խորհրդարանն ավարտեց իր աշխատանքը։
Խորհրդարանի խոսնակի պաշտոնի թեկնածության քննարկումը կշարունակվի վաղը՝ ժամը 10.00-ին։ Միակ հավակնորդը «ՔՊ»-ի առաջադրած Ռուբեն Ռուբինյանն է։