Ինդոնեզիայում լաստանավ է հրդեհվել․ կա 5 զոհ, 41 անհետ կորած (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինդոնեզիայում լաստանավ է հրդեհվել․ կա 5 զոհ, 41 անհետ կորած (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինդոնեզիայի Մադուրա կղզու ափերի մոտ լաստանավ է հրդեհվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, ևս 41-ն անհետ կորել են։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ Սուրաբայայից Մակասար քաղաք ուղևորվող նավում եղել է 271 մարդ՝ ուղևորներ և անձնակազմի անդամներ։ Փրկարարներին հաջողվել է տարհանել նրանցից 225-ին։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment