Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել․ ՆԳՆ – armeniatoday.am

Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացի է ջրահեղձ եղել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 13։44-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ափից մոտ 10 մ հեռավորության վրա և մոտ 1,8 մ խորությունից դուրս են բերել քաղաքացու դին։

Shamshyan.com-ի տվյալներով՝ ջրահեղձ եղածը Եգիպտոսի քաղաքացի 24-ամյա Մուհամեդ Ա․-ն է։

Leave a Comment