Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումից հետո Սամարայի մարզում հրդեհվել է Wildberries-ի պահեստը

Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով Սամարայի մարզում հրդեհվել է Wildberries-ի լոգիստիկ օբյեկտը, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

«Հարձակման պատճառով Սամարայի մարզում ընկերության լոգիստիկ օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Տեղում աշխատում են հրշեջները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։

Ընկերությունից հայտնել են նաև, որ լոգիստիկ շղթաները վերակառուցվել են, մատակարարումների ընդունումն ու պատվերների առաքումն դեպի այլ օբյեկտներ շարունակվում են։

Հուլիսի 18-ին և 22-ին անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով վնասվել էին ընկերության լոգիստիկ օբյեկտները Մոսկվայի (Էլեկտրոստալ) և Տամբովի (Կոտովսկ) մարզերում, ինչպես նաև Կրասնոդարի (Կրասնոդար) և Ստավրոպոլի (Նևիննոմիսկ) տարածքներում:

Էլեկտրոստալում հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ավելի քան 50-ը՝ վիրավորվել: Կոտովսկում գիշերային հերթափոխի 7 աշխատող զոհվել էր, ևս 24-ը՝ վիրավորվել: Wildberries-ի ղեկավարի խոսքով՝ առցանց խանութը վաճառողներին զեղչեր է առաջարկում մի շարք պահեստներում պահեստավորման համար՝ մատակարարման օրվանից 45 օրվա ընթացքում, ինչպես նաև 100% զեղչ՝ տարածաշրջանային պահեստներ տարանցիկ առաքումների համար:

WB Bank-ը նաև աջակցության միջոցառումներ է սկսել Wildberries վաճառողների համար, որոնց ապրանքները պահվել են տուժած պահեստներում։

Leave a Comment