
«Այս պառլամենտը, որը կա, լեգիտիմ չէ, որովհետև Հայաստանի քաղաքացու քվեով ձևավորվածը չէ»,- ԱԺ նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկայնը: ՔՊ-կան պատգամավորներից տեղից արձագանքեցին. «բա ստեղ ի՞նչ գործ ունես», ինչին ի պատասխան Մանուկյանը ասաց. «մի հատ սուս մնա՛, սուս մնա՛ ու լսի՛, ուշադիր լսի՛. ՍԴ-ն ասում է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախքան քվեարկության օրը պաշտոնապես իրազեկված է եղել ընտրակն գործընթացի վրա էական ազդեցություն ունեցող բազմաթիվ խախտումների մասին, սակայն չի ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող էին վերացնել դրանց հետևնքները: 4 էջի վրա ՍԴ-ն արձանագրել է, որ ԿԸՀ-ն գողացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրողների քվեն: Ո՞նց սրա հետ հանգիստ լինենք»: