ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն գոյություն չունի. Վիկտոր Վասիլև

ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն գոյություն չունի, և սխալ է ասել, որ այն, իբր, ծագել է Երևանի և Բաքվի միջև լարվածության սրումից, ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Դիվանագետը ընդգծել է, որ տարիներ շարունակ, այդ թվում՝ տարբեր միջազգային ձևաչափերով, փորձեր են արվել գտնելու փոխզիջումային լուծումներ ղարաբաղյան կարգավորման համար։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է «համապատասխան լուծումներ, որոնք լավ հայտնի են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարությանը»։

Նա նշել է, որ «հակամարտությունը որևէ կապ չուներ ՀԱՊԿ-ի մանդատի հետ, և Երևանը գիտի դա»։

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականին։

Leave a Comment