«Կաթողիկոսն ու ընդդիմադիր պատգամավորները նախընտրեցին մնալ օրվա իշխանության կողմից թելադրված օրակարգում»․ Կարեն Հեքիմյան

«Կաթողիկոսն ու ընդդիմադիր պատգամավորները նախընտրեցին մնալ օրվա իշխանության կողմից թելադրված օրակարգում»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որտե՞ղ է կաթողիկոսը:
Այսօր՝ ԱԺ բացման արարողությանն օրվա իշխանությունը կաթողիկոսին չէր հրավիրել: Ընդդիմադիրները «Որտե՞ղ է կաթողիկոսը» կարգախոսով բողոքի ակցիա իրականացրեցին:
Դատապարտելի է անձնական դրդապատճառներից ելնելով ավանդույթի՝ հովվապետական օրհնանքի, չեղարկումը, սակայն…
Նախ՝ ընդդիմությունը խոսույթի մակարդակով 2026 թվականի ԱԺ ընտրություններն անարդար է որակում, հետևաբար՝ ԱԺ-ն ոչ լեգիտիմ: Այդ դեպքում, կաթողիկոսը ոչ լեգիտիմ ԱԺ գար, որ ի՞նչ աներ: Անարդարությո՞ւնն օրհներ: Այս իմաստով, կաթողիկոսի ԱԺ-ի բացման արարողությանը չմասնակցելն արդարացված է: Թեպետ, կաթողիկոսը կարող էր (միգուցե՝ պարտավոր էր) ԱԺ չգալով, ինչ-որ բան ասել: Օրինակ՝ բացահայտեր իր վերաբերմունքն ընթացող գործընթացները հանդեպ:
Մյուս կողմից՝ եթե կաթողիկոսին չեն հրավիրել, ապա ինչո՞ւ ինքը չէր եկել: Առանց հրավերի: Կաթողիկոսի առջև դուռ փակելով, օրվա իշխանություններն աշխարհի առաջ խայտառակ կլինեին: Բացի դրանից՝ եկեք հիշենք, որ ոչ թե ժողովուրդն էր գնում Հիսուս Քրիստոսի մոտ, այլ Հիսուս Քրիստոսն էր շրջում ժողովրդի մեջ՝ ուսուցանելով, բժշկելով և քարոզելով Աստծո արքայությունը: Ընդ որում, առանց հրավերի: Այս իմաստով, կաթողիկոսը պարտավոր էր գնալ ԱԺ:
Խնդիրն ունի մեկ այլ լուծում ևս: Ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները կաթողիկոսի օրհնությունը ստանալու համար չէին գնացել Վեհարան: Կարելի էր, չէ՞, ԱԺ բացման արարողության օրն ԱԺ-ի նիստերի դահլիճի փոխարեն Վեհարան գնալ և այդքան բաղձալի հովվապետական օրհնանքը ստանալ:
Ցավոք, կաթողիկոսն ու ընդդիմադիր պատգամավորները հերթական անգամ նախընտրեցին մնալ օրվա իշխանության կողմից թելադրված օրակարգում»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան

Leave a Comment