Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- ասված է նախագահի հրամանագրում։
Սահմանադրության համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ստանձնման պահից Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
