Դեմենցիայի կլինիկական ուղեցույցները մայիսին ներկայացվել են հանրությանը, դրանք ներառում են ամեն ինչ ծերունական թուլամտության մասին, և նախատեսված են ինչպես հոգեբույժների, նյարդաբանների, ընտանեկան բժիշկների, այնպես էլ բոլոր այն անձանց համար, որոնք որևէ կերպ առնչվում են այս հիվանդությանը։ «Ուղեցույցերը բավականին ծավալուն հատված են ներառում խնամողներին ու նրանց հոգեկան կայունությանն ու առողջությանը»,- ասում է ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանը:
Ուղեցույցերի ստեղծման վրա աշխատել է մասնագիտական թիմ ավելի քան երկու տարի, այն տեղադրված է ասոցիացիայի կայքում, ծրագիրը ֆինանսավորել է ԵՄ-ն։ Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի նախագահ, հոգեբույժ, հոգեթերապևտ Արամ Հովսեփյանի խոսքով, ուղեցույցերն անդրադառնում են հիվանդության կլինիկական պատկերին, ախտորոշման եղանակներին, բուժման ու խնամքի հարցերին՝ ներառելով ամբողջ ճանապարհն ու գործելակարգերը: