ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ գիտնականներ, լրատվամիջոցների մասնագետներ և նախկին պաշտոնյաներ, համակրանք են հայտնում Կուբայի նկատմամբ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դա խոստովանել է օգոստոսի 1-ին Fox News-ին տված հարցազրույցում։
«Ես գիտեմ, որ ամերիկյան ակադեմիական աշխարհում և, անկեղծ ասած, ամերիկյան մամուլում կան շատ մարդիկ, ովքեր համակրում են Կուբայի ռեժիմին, և դա եղել է շատ երկար ժամանակ։ Սա մասամբ պայմանավորված է նրանց հակաամերիկյան տրամադրություններով և գաղափարախոսական հակումով», – կարծում է ԱՄՆ պետքարտուղարը։
Նա հավելել է, որ Կուբայի նկատմամբ բարյացակամ մարդիկ «շատ են ամերիկյան հասարակության հիմնական ոլորտներում», այդ թվում՝ համալսարանական դասախոսների շրջանում։
«Անցյալում մենք տեսել ենք մեր սեփական կառավարությունում մարդկանց, ովքեր համակրում էին Կուբայի ռեժիմը։ Ահա, թե ինչպես են նրանք լրտեսներ ստանում՝ առանց նրանց վճարելու։ Բայց դա չի նշանակում, որ մենք կարող ենք անտեսել սպառնալիքը», – պնդել է Ռուբիոն։