ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում արդեն իսկ իրագործված պայմանավորվածությունները։
Նրա փոխանցմամբ՝ կյանքի կոչված արդյունքների թվում են Երևան-Ստամբուլ չվերթների վերականգնումը, ինչպես նաև երկու երկրների միջև ուղիղ ավիաբեռնափոխադրումների ու ուղիղ առևտրի հնարավորության ստեղծումը։
Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել Անիի կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ։
