Մարոկկոյի «Մագրեբ Ատլետիկ» ակումբի ֆուտբոլիստուհի Ֆատեն Բեն Ամար էլ-Ազիզը զոհվել է՝ փորձելով լողալով հատել Իսպանիայի սահմանը և հասնել Սեուտա քաղաք։ Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ թիմի հայտարարության մեջ նշվել է, որ մարզիկը փնտրում էր ոչ թե փառք կամ արկածներ, այլ ավելի լավ կյանք ու ապագա, սակայն նրա ճանապարհն ավարտվել է՝ չհասցնելով սկսվել։
Հուլիսի 30-ին հազարավոր միգրանտներ ծովով ու ցամաքով Մարոկկոյից ներխուժել էին Սեուտա։ Քաղաքային իշխանությունները հայտնել են 60 հազար, իսկ Իսպանիայի ՆԳՆ-ն՝ 50 հազար ժամանածի մասին։ Առնվազն 67 մարդ զոհվել է իսպանական քաղաք հասնելու փորձի ժամանակ։
EFE գործակալության տվյալներով՝ վերջին 30 ժամվա ընթացքում շուրջ 69,5 հազար միգրանտ վերադարձվել է Մարոկկո։ Այս թիվը կարող է ներառել նաև մինչև հուլիսի 30-ի զանգվածային հոսքը ժամանածներին կամ սահմանը մեկից ավելի անգամ հատած անձանց։
