ՀՀ նախագահն ընդունել է Կառավարության հրաժարականը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր Կառավարության հրաժարականն ընդունելու մասին։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը՝ ընդունել Կառավարության հրաժարականը»,- նշված է նախագահի հրամանագրում։ Սահմանադրության համաձայն՝ Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության ձևավորումը:

Leave a Comment