Մահացել է «Սոպրանոյի կլանի» աստղ Վինսենթ Պաստորեն

Մահացել է «Սոպրանոյի կլանի» աստղ Վինսենթ Պաստորեն

81 տարեկանում Նյու Յորքում մահացել է ամերիկացի դերասան Վինսենթ Պաստորեն, որն առավել հայտնի է պաշտամունքային «Սոպրանոյի կլանը» սերիալում Սալվատորե «Բիգ Փուսի» Բոնպենսիերոյի դերով։ Դերասանին մահացած են գտել Բրոնքսի իր տանը. ըստ նախնական տվյալների՝ մահը վրա է հասել բնական պատճառներով։

Պաստորեն դերասանական կարիերան սկսել էր բավականին ուշ՝ 40-ն անց տարիքում՝ ռազմածովային ուժերում ծառայությունից ու ակումբներ ղեկավարելուց հետո։ Նրան իսկական ճանաչում բերեց Դևիդ Չեյզի «Սոպրանոյի կլանը» սերիալը, որտեղ նրա հերոսը՝ Թոնի Սոպրանոյի մտերիմն ու հետագայում Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) իրազեկիչը, ունեցավ շոուի ամենահիշարժան տեսարաններից մեկը։

Իր կարիերայի ընթացքում Պաստորեն նկարահանվել է շուրջ 200 ֆիլմում և հեռուստանախագծում՝ հիմնականում մարմնավորելով իտալացի գանգստերների։ Նրա հայտնի աշխատանքներից են «Փառավոր տղաները», «Կառլիտոյի ճանապարհը» և Գայ Ռիչիի «Ռևոլվերը», ինչպես նաև նա հանդես է եկել Բրոդվեյի բեմում ու տարբեր հեռուստաշոուներում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment