
«Մենք ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի կարգավորումների հիման վրա էինք կարծես առաջին նստաշրջանի անցկացումը մեկնարկում։ Համաձայն նշված կարգավորման՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի, ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը»,- ԱԺ նիստին հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ դիմելով նիստը նախագահող Կնյազ հասանովին։ «Մեր խմբակցության կողմից նշված հարցը բարձրաձայնվեց։ Դուք նիստը նախագահողն եք, տարիքով ավագը, ձեր խոսքում հիշատակեցիք 6-րդ, 7-րդ, 8-րդ ԱԺ առաջին նաստաշրջանի նիստերը, որտեղ Վեհափառ Հայրապետը ներկա է եղել։ Այստեղ հարց է առաջանում՝ ինչի՞ համար Կաթողիկոսի իրավունքը չի իրացվել»,- շարունակեց Վարդևանյանը։
«Կաթողիկոսը կարող էր ինքը ներկայանալ, ոչ ոք դրա դեմը չի կարող առնել»,- ի պատասխան նշեց Հասանովը։