ԱԺ ՔՊ խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։
ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է Ռուբինյանի կենսագրությունը, որից հետո ելույթով հանդես է եկել թեկնածուն։
Ռուբինյանը նշել է, որ քաղաքացիները հունիսի 7-ին պաշտպանել են ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունը, և եկել է լավ ապրելու ժամանակը. «Այժմ եկել է խաղաղության պայմաններում առանց խաղաղության, առանց պատերազմների երեխաներ ունենալու և նրանց մեծացնելու ժամանակը»։
Նա շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնք իրենց խղճին ու համոզումների համաձայն առանց ընտրակաշառքի չեն ընտրել ՔՊ-ին. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց այդ ընտրության համար, իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար»։ Նա վստահեցրել է, որ իրենց ժողովրդին լսել են ու լսում են, տեսել են և տեսնում են։
