Մեկնարկել է ՀՀ ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանը։
Նստաշրջանի բացմանը ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ նշելով. «ՔՊ-ին վստահվել է երկրի կառավարման ծանրությունը։ Դա գերագույն պատասխանատվություն է՝ անշեղորեն առաջնորդվելու Սահմանադրությամբ և օրենքներով, լիարժեք գիտակցելու հանրային վստահության արժեքը և կրելու կայացվող յուրաքանչյուր որոշման ամբողջական պատասխանատվությունը»։
Այնուհետև տեղի ունեցավ պատգամավորների երդման արարողությունը։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայատան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները երդման արարողության ժամանակ ոտքի չկանգնեցին ու չերդվեցին, սակայն, այնուհետև ստորագրեցին համապատասխան փաստաթուղթը։
