«Ուժեղ Հայաստանը» մասնակցելու է ԱԺ նախագահի թեկնածության քննարկմանը, սակայն իր թեկնածուն չի առաջադրելու, քանի որ իմաստ չունի, հայտարարեց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը
«Մենք առաջին անգամ ենք այստեղ, և մեր նպատակն է հասնել այն փոփոխություններին, որոնց մասին նախկինում խոսել ենք։ Նոր ուժ ենք և պետք է ձևաչափ մշակենք, թե ինչպես ենք ԱԺ վարկանիշը փոխում, այնպիսի ուժ ձևավորում, որ կկարողանա Հայաստանում որակական փոփոխություններ բերել»,- ասաց Կարապետյանը։
Միաժամանակ, նա իրատեսական չի համարում կառուցողական երկխոսություն վարել այն մարդկանց հետ, ովքեր, իր խոսքով, կեղծել են 58 հազար ձայն։