Նորընտիր Ազգային ժողովն առաջին նիստն է անցկացնում

Նորընտիր Ազգային ժողովն առաջին նիստն է անցկացնում

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն աշխատանքային տրամադրությամբ են գնում 9-րդ գումարման Ազգային ժողով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Կարծում եմ արդյունավետ, հետաքրքիր աշխատանք կունենանք», – ասաց Կարապետյանը։

Դիտարկմանը, թե սադրանքներ կարող են լիներ, պատրա՞ստ են դրան, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. 

«Խնդիր չկա, ցանկալի է աշխատանքային ռեժիմով աշխատել, իսկ սադրանքներին կպատասխանվի ինչպես որ պետք է»։

***

Խորհրդարանում սկսում ենք ինստիտուցիոնալ պայքար օրենքի շրջանակներում՝ բոլոր հնարավոր ուղղություններով, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ազգային ժողովն այն հարթակներից մեկն է, որն օգտագործելու ենք ժողովրդի ձայնը տեղ հասցնելու համար։ Մեր հետագա անելիքն է՝ կտրել ՔՊ-ի թևերը և համապատասխան հող նախապատրաստել անցնցում իշխանափախության համար», – ասաց Աբրահամյանը։

Անդրադառնալով խորհրդարանում իրենց աշխատանքային մոտեցումներին՝ Աբրահամյանն ընդգծեց, որ, չնայած իշխանական թևից հնչող սպառնալից ակնարկներին, իրենք տրամադրված են կառուցողական աշխատանքի, չեն պատրաստվում հատել «կարմիր գծերը», սակայն պատրաստ են ցանկացած զարգացման։

Leave a Comment