Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստան հայկական ձուկ արտահանելու արգելքից տուժող ձկնաբուծարաններին պաշտպանողները լավ կլինի սա էլ իմանան, եթե չգիտեն։
*******
Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործման հետևանքներն են՝
* Արտեզյան ճնշումային շերտի կրճատում 2 անգամ
Գրունտային ջրերի մակարդակի իջեցում մինչև 17 մետրով
* Այղր լճի չորացում
Մեծամոր գետի ելքի կրճատում 10-12 անգամ
* 2016թ․ դրությամբ Արտեզյան ավազանի ջրային պաշարների կրճատում 170 միլիոն խմ-ով
* Արարատյան արտեզյան ավազանում Ջրային օրենսգրքով սահմանված ջրօգտագործման առաջնահերթությունների չպահպանում
* Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի ջրային ռեսուրսի գերօգտագործան արդյունքում աղետների նկատմամբ խոցելիության բարձրացում։
******
Այս ամենի արդյունքում արձանագրվել է հետևյալը պատկերը.
1. 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկված է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման և խմելու ջրից:
2. Էջմիածնի տարածաշրջանի 303 ինքնաշատրվանող հորատանցքերի պիեզոմետրիկ մակարդակների նվազում և ելքերի կրճատում մինչև 10 անգամ: Խմելու-կենցաղային և/կամ ոռոգման նպատակով օգտագործվող 122 հոր շատրվանող չէ:
3. Մասիսի տարածաշրջանում մակարդակների նվազում 3,9-15 մետրով, ինչն էլ ուղեկցվում է ջրերի ծախսի 43,7-198 լ/վրկ նվազումով:
4. 1983-2013թթ. Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերի կրճատում մոտ 6 անգամ: Վտանգվում է Մեծամորի ատոմակայանի աշխատանքն ու 29 համայնքների 8180 հա հողատարածքների ոռոգումը:
5. Ձկնաբուծության նպատակով հորատված 127 հորատանցք շատրվանող չէ:
6. Ջրի պահանջարկը բավարարելու նպատակով 2014 թվականին և հետո Սևանա լճից 100 մլն. խմ և ավել ծավալով լրացուցիչ ջրի բացթողում, ինչը վտանգում է լճի էկոհամակարգը»։