Հայաստանում օգոստոսի 2-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին հարավարևելյան և արևելյան է՝ 2-5 մ/վ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամին կուժգնանա մինչև 14-17 մ/վ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է +35-37 աստիճան, երեկոյան՝ +29-31 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +24-29 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +24-28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +32-35 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է +23-28 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +24-28 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +25-28 աստիճանի, հովտային շրջաններում՝ +28-32 աստիճան։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +23-28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +32-37 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +35-37 աստիճան, հովտային շրջաններում՝ +35-38 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +35-38 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +23-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +35-38 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +20-24 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +26-30 աստիճան, հովտային շրջաններում՝ +32-35 աստիճան։
Արցախում կանխատեսվում է մինչև 28 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
