Պերուում զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 13 մարդ

Պերուում զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 13 մարդ

Պերուում Նասկայի գծերի վրայով զբոսաշրջային թռիչք իրականացնող Cessna Caravan C-208 ինքնաթիռը կործանվել է, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 13 մարդիկ՝ 11 ուղևոր և 2 օդաչու։

Զոհվածների թվում են երկու գերմանացի, երկու իսպանացի և յոթ իտալացի զբոսաշրջիկներ։ Վթարի պատճառները դեռևս պարզվում են։

Ինքնաթիռը մեկնել էր Պիսկո քաղաքի օդանավակայանից և վթարի է ենթարկվել Պուեբլո Վիեխո շրջանում՝ Նասկայի գծերի վրայով թռիչքի ընթացքում։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ ողջ մնացածներ չկան և ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին։

Նասկայի գծերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ են և Պերուի ամենահայտնի զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը։ Վերջին տարիներին այս տարածքում սա արդեն երրորդ մահաբեր ավիավթարն է. նմանատիպ ողբերգություններ գրանցվել էին նաև 2022 և 2010 թվականներին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment