Թրամփը հայտնել է, որ չեղարկում է Իրանի դեմ հարձակումը

Թրամփը հայտնել է, որ չեղարկում է Իրանի դեմ հարձակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է Իրանի դեմ հարձակումը:

«ԱՄՆ-ն լիովին պատրաստ է գործողությունների դիմելու Իրանի դեմ՝ ռազմական ուժի, հզորության և կարողությունների այնպիսի մակարդակով, ինչպիսին չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։

Չնայած դրան՝ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ մեզ խնդրել են հետաձգել ցանկացած հարձակում, քանի որ համաձայնության հիմնական շրջանակները համաձայնեցվել են։ Դրանք ներառում են Հորմուզի նեղուցի անհապաղ, ամբողջական և լիարժեք բացումը, ինչպես նաև Իրանի միջուկային սպառնալիքի վերացումը։

Այս խնդրանքի հիման վրա ես համաձայնել եմ չեղարկել հարձակումը՝ հանուն աշխարհի ապագա բարօրության և, միաժամանակ, հաջողակ ու բարգավաճ Իրանի գոյատևման՝ պայմանով, որ հնարավոր լինի արագ հասնել համաձայնության։

Իսրայելը նույնպես միանում է այս հանձնառությանը»,-Truth-ի իր էջում գրել է Թրանփը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment