Թրամփը Վենեսուելան ներկայացրել է որպես ԱՄՆ 51-րդ նահանգ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելան պատկերել է որպես ԱՄՆ-ի 51-րդ նահանգ։

Truth Social սոցիալական հարթակում Սպիտակ տան ղեկավարը հրապարակել է նկար, որտեղ Վենեսուելայի տարածքը քարտեզի վրա ներկված է ԱՄՆ դրոշի գույներով։ Նկարին կից գրված է. «51-րդ նահանգ»։

Ավելի վաղ՝ երկուշաբթի, Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Վենեսուելայի նավթի վաճառքից ստանում է «միլիարդավոր դոլարներ»։ Նա նաև նշել էր, որ այդ երկիրը դեռ պատրաստ չէ ընտրությունների։

Financial Times-ի հաշվարկներով՝ ընթացիկ տարում ԱՄՆ-ն Վենեսուելայի նավթի վաճառքից ստացել է ավելի քան 13 միլիարդ դոլար։

Վաշինգտոնի և Կարակասի միջև իշխանափոխությունից հետո ձեռք բերված նոր համաձայնագրերի համաձայն՝ Վենեսուելայի նավթի վաճառքից ստացված եկամուտները կուտակվում են Վաշինգտոնի վերահսկողության տակ գտնվող հաշիվներում։

Leave a Comment