Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է Գազայի կենտրոնական հատվածի Դեյր ալ-Բալահ քաղաքում գտնվող մարդկանց խմբին, որի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել երկու պաղեստինցի, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։
«Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է Գազայի կենտրոնական հատվածի Դեյր ալ-Բալահ քաղաքում գտնվող քաղաքացիական անձանց խմբին, որի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել երկու մարդ», – հաղորդում է գործակալությունը։
Վիրավորներին տեղափոխել են Շուհադա ալ-Աքսա հիվանդանոց։