Ռազմական գործողությունների և իսրայելական հարձակումների դադարեցումը հիմնական պայմանն է այնպիսի համաձայնագրի իրականացմանն անցնելու համար, որը ներառում է պաղեստինյան խմբավորումների զինաթափման վերաբերյալ դրույթներ. այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՀԱՄԱՍ շարժումից։
«Ռազմական գործողությունների և իսրայելական հարձակումների դադարեցումը իրականացման փուլին անցնելու հիմնական պայմանն է, այդ թվում՝ համաձայնեցված ժամանակացույցերի մշակման և համաձայնագրի կատարման մեխանիզմների սահմանման առումով»,-հայտարարել է շարժումը։
ՀԱՄԱՍ-ից ընդգծել են, որ համաձայնագրի երկրորդ փուլին անցումը կախված է նրանից, թե արդյո՞ք Իսրայելը կկատարի առաջին փուլով նախատեսված բոլոր պարտավորությունները։