Արևմտյան հետախուզական աղբյուրները կասկածում են, որ Մարոկկոն, հնարավոր է, նպաստել է տասնյակ հազարավոր միգրանտների ներհոսքին դեպի իսպանական Սեուտա անկլավ՝ Իսպանիային պատժելու համար, այդ երկրի հետ դիվանագիտական լարվածության ֆոնին, հաղորդում է բրիտանական The Telegraph թերթը։
«Արևմտյան հետախուզական աղբյուրները կասկածում են, որ Մարոկկոն նպաստել է 60,000 միգրանտների հանկարծակի ներհոսքին իսպանական Սեուտա անկլավ: Այս ներհոսքը կարող էր պատիժ լինել Իսպանիայի հետ դիվանագիտական անկարգությունների ֆոնին», – պնդում է պարբերականը:
Լրատվամիջոցը նշում է, որ ենթադրվում է՝ մարոկկացի պաշտոնյաները դժգոհ են Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսից՝ Մարոկկոյի մրցակից Ալժիրի հետ գազային համաձայնագրեր կնքելու նրա ջանքերի պատճառով։