«Առաջարկում են սառեցնել պատերազմը․ ուկրաինական կողմն ընդունել է, ռուսականը՝ մերժել»․ Արման Մելիքյան

«Առաջարկում են սառեցնել պատերազմը․ ուկրաինական կողմն ընդունել է, ռուսականը՝ մերժել»․ Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առաջարկում են սառեցնել ռուս-ուկրաինական պատերազմը՝ մարտական շփման գծի երկայնքով: Ուկրաինական կողմն այդ մոտեցումն ողջունել և ընդունել է, ռուսականը՝ մերժել: Մոսկվան կդադարեցնի պատերազմական գործողությունները, եթե «վերականգնվի» իր տարածքային ամբողջականությունը՝ իր վերահսկողությունը սահմանվի ուկրաինական այն տարածքների նկատմամբ, որոնք հռչակվել են ՌԴ մաս դրանց լիակատար կամ մասնակի ռազմական օկուպացիայից հետո: Ուկրաինայի համար մարտական գործողությունների դադարեցումն այսօրվա դիրքերում կնշանակի, որ իր տարածքային ամբողջականության խախտման փաստը չի վերածվի օկուպացիայի լեգիտիմացման, ինչին ձգտում է նախագահ Պուտինի վարչակազմը: Վաշինգթոնի համար իրավիճակը տհաճ է՝ նախագահ Թրամփի համար ներգրավված կողմերից և ոչ մեկի պարտությունն ընդունելի չէ: Կիևի ջախջախումը կհանգեցնի Ռուսաստանի և Չինաստանի համակցված ազդեցության անվերահսկելի աճի, իսկ Պուտինի պարտությունը կարող է հանգեցնել ՌԴ պետական համակարգի կործանման, ինչը թույլ կտա Չինաստանին բացառիկ գերակա դիրքի հասնել Եվրասիայի ողջ տարածքում առանց դրա համար մեծ ռեսուրսներ ծախսելու»։

Աղբյուրը`   Արման Մելիքյան

Leave a Comment