«Ռուսական պատժամիջոցները շատ ցավոտ անդրադարձ են թողնելու մեր տնտեսության համար». Թաթուլ Հակոբյան

«Ռուսական պատժամիջոցները շատ ցավոտ անդրադարձ են թողնելու մեր տնտեսության համար». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ արտադրողներն ու արտահանողները, իսկ դա նշանակում է նաև՝ մեր պետությունը, նոր շուկաներ գտնելու հարցում բարդագույն ընտրության առաջ են կանգնել:
Ռուսաստանը պարբերաբար նոր արգելքներ ու պատժամիջոցներ է կիրառում, այսպիսով Հայաստանի իշխանություններին փորձելով պարտադրել ինքնակամ լքել ԵԱՏՄ-ն:
Ընտրություններից առաջ իշխանամետ փորձագետները և ինֆլուենսերները գրում էին, որ ընտրություններից հետո ռուսները վերադառնալու են նորմալ օրակարգի:
Ես, օրինակ, անձամբ մտածում էի և գրել եմ, անգամ վերնագրերով, որ կինոն սկսվելու ընտրություններից հետո: Այս կինոյում մեզ համար happy end չի լինելու:
Ռուսական պատժամիջոցները շատ ցավոտ անդրադարձ են թողնելու մեր տնտեսության համար, քանի որ կախվածությունը չափազանց մեծ է եղել:
Այսօր նույն իշխանական պրոպագանդան գուժում է Ռուսաստանի մոտալուտ կործանումն և ավետում, որ մեր երկիրը կարող է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունն ու առևտուրը, ինչպես հաջողությամբ արել է բանակի վերազինման հարցում:
Ռուսաստանի կործանումը եկեք թողնենք մի կողմ, քանի որ Ռուսաստանը կործանվում է առնվազն 300 տարի: Մի կողմ թողնենք նաև, թե այդ կործանումից Հայաստանի օգուտը որն է լինելու:
Մեր ժողովրդին պետք է շատ պարզ բացատրել, որ մի բան է ներմուծման դիվերսիֆիկացիան, բոլորովին այլ բան՝ արտահանման դիվերսիֆիկացիան բոլորովին այլ բան:
Օրինակ, եթե, Ռուսաստանը, ինչպես սպառնացել է, գազի գինը եռապատկի, մենք հավանաբար կարող ենք այլ տեղից գազ գնել, գուցե ավելի բարձր գնով, բայց հաստատ կարող ենք գնել:
Եթե Ռուսաստանը մեզ հաց չվաճառի, հաստատ հաց կարող ենք գնել այլ երկրից, սոված չենք մնա:
Բոլորովին այլ է արտահանումը:
Եթե մենք կորցնում ենք ռուսական շուկան մեր ձկնեղենի, մեր ծիրանի ու հանքային ջրերի համար, ապա տարիներ են պահանջվելու, մինչև գտնենք նոր շուկաներ և այդ ընթացքում կարող են մեր բիզնեսները ուղղակի մահանալ:
Այդ բիզնեսները, լավ թե վատ, ստեղծվել են հայ մարդու տքնաջան աշխատանքի շնորհիվ, այդ բիզնեսներն են ապահովում մեր պետական բյուջեն, մեր երկրի բարեկեցությունը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան

Leave a Comment