Wildberries-ի ենթակառուցվածքների վրա Ուկրաինայի կողմից հարվածների հետևանքով, ի թիվս այլոց, վնասներ են կրել նաև հայ գործարարները, հայտարարել է ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը:
«Wildberries-ի ենթակառուցվածքների նկատմամբ հարձակումները խաղաղ բնակիչների դեմ ուղղված հարձակումներ են։ Եվ կրկին ընդգծեմ՝ ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների։ Մեր էկոհամակարգում բիզնես են վարում տասնյակ հազարավոր մարդիկ Ղրղզստանից, Բելառուսից, Ղազախստանից, Հայաստանից, Ուզբեկստանից և Չինաստանից։ Այս երկրների ձեռնարկատերերը նույնպես կրել են միլիարդավոր վնասներ»,- մեջբերել է նրա խոսքերը ՏԱՍՍ-ը:
Հուլիսի 18-ին և 22-ին անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով վնասվել էին ընկերության լոգիստիկ օբյեկտները Մոսկվայի (Էլեկտրոստալ) և Տամբովի (Կոտովսկ) մարզերում, ինչպես նաև Կրասնոդարի (Կրասնոդար) և Ստավրոպոլի (Նևիննոմիսկ) տարածքներում:
Էլեկտրոստալում հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ ավելի քան 50-ը՝ վիրավորվել: Կոտովսկում գիշերային հերթափոխի յոթ աշխատող զոհվել է, ևս 24-ը՝ վիրավորվել: Wildberries-ի ղեկավարի խոսքով, առցանց խանութը վաճառողներին զեղչեր է առաջարկում մի շարք պահեստներում պահեստավորման համար՝ մատակարարման օրվանից 45 օրվա ընթացքում, ինչպես նաև 100% զեղչ տարածաշրջանային պահեստներ տարանցիկ առաքումների համար:
Ավելին, WB Bank-ը աջակցության միջոցառումներ է սկսել Wildberries վաճառողների համար, որոնց ապրանքները պահվել են տուժած պահեստներում։
