Շախմատի Մ18 ԵԱ․ Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելին – armeniatoday.am

Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի թիմը 2։5-1։5 հաշվով հաղթել է Իսրայելի թիմին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Թիմին հաղթական միավոր է բերել ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը։ Միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանի, Բենիկ Ագասարովի և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։

Վաղն առաջնության վերջին խաղափուլն է։

4-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը հաղթել էր Լեհաստանին։

Առաջնությունը կազմակերպվում է Եվրոպայի շախմատային միության (ECU) հովանու ներքո։ Այն անցկացվում է երկու տարիքային խմբում՝ մինչև 12 և մինչև 18 տարեկաններ։

Leave a Comment