
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարկել՝ կից գրելով․ «Երևանի քաղաքապետարա՛ն, սա Դավթաշենի կամուրջից դեպի Արագածոտնի մարզ գնացող մայրուղին է։ Այս ճանապարհի վրա դեպի Նորաշեն թաղամաս (16-րդ թաղամաս) շրջադարձը անհրաժեշտություն է և ակտուալ։ Ուստի առաջարկում եմ դիտարկել և 2027թ-ի Երևանի բյուջեով նախատեսել և գումար հատկացնել տվյալ հատվածում վերգետնյա կամրջային շրջադարձ (էստակադա) կառուցելու համար»։
Աղբյուրը` Արմենակ Դանիելյան