«ԱՄՆ կոնգրեսականները կարող են արգելափակել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը». #Reuters

«ԱՄՆ կոնգրեսականները կարող են արգելափակել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը». #Reuters

Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագիծը կարող է արգելափակվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ օրենսդիրների շրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տրամադրվող լայն սակագնային լիազորությունների վերաբերյալ մտահոգությունների պատճառով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Կոնգրեսի աղբյուրներին և առևտրային քաղաքականության փորձագետներին։

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը դժվարին ճանապարհ է անցնում Կոնգրեսում, քանի որ դեմոկրատներն ու որոշ հանրապետականներ մտահոգություն են հայտնում նախագահ Դոնալդ Թրամփին տրվող նոր առևտրային լիազորությունների վերաբերյալ», – գրում է գործակալությունը։

Leave a Comment