Երևանի Հարավարևմտյան թաղամասում կողոպտել են «Իդրամ» ՍՊԸ-ի ինկասատորին, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ հուլիսի 28-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ մի քանի ժամ առաջ կողոպուտ է տեղի ունեցել։
Ինկասատոր-վարորդ, Երևանի բնակիչ, 51-ամյա Լաերտ Գ-ն հայտնել է, որ ինկասացիա կատարելու ժամանակ սաղավարտով՝ իրեն անծանոթ անձը բացել է ինկասացիոն Skoda մակնիշի ավտոմեքենայի հետևի դուռը և սրահից հափշտակել է 34 հատ դրամական կապոցներով լցված պայուսակը։
Կայքի տեղեկություններով, կողոպտիչը դիմել է փախուստի, վարորդը հետապնդել է նրան, սակայն վերջինիս չի կարողացել բռնել, իսկ այդ ընթացքում կողոպտիչի մոտից փախուստի ժամանակ թափվել է 12 հատ դրամական կապոց։ Կայքը գումարի կոնկրետ չափը չի նշում, միայն ասվում է, որ կողոպտիչին հաջողվել է տանել խոշոր չափի գումար։
