«Աէրոֆլոտը» Կրասնոդարից Գյումրի նոր չվերթ է գործարկում • Tribune.am

«Աէրոֆլոտը» Կրասնոդարից Գյումրի նոր չվերթ է գործարկում: Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ սկսած օգոստոսի 28-ից: Երթուղին կիրականացվի Airbus A320 ինքնաթիռով՝ երկու դասի՝ էկոնոմ և բիզնես: Տոմսերի վաճառքն այժմ բաց է:

Գյումրին դառնում է «Աէրոֆլոտի» Կրասնոդարից երթուղային ցանցում 13-րդ ուղղությունը: Իր ներկայիս ամառային չվացուցակում ավիաընկերությունն առաջարկում է ուղիղ չվերթներ Կուբան մայրաքաղաքից դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Կրասնոյարսկ, Նովոսիբիրսկ, Ուֆա, Երևան, Շիրակ, Դուբայ, Անթալիա, Ստամբուլ, Հուրգադա և Շարմ էլ Շեյխ:

Leave a Comment