Ֆրանսիան Իսպանիայի հետ սահմանին տեղակայել է չորս շարժական ստորաբաժանում, ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ

Ֆրանսիան Իսպանիայի հետ սահմանին տեղակայել է չորս շարժական ստորաբաժանում, ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ

Ֆրանսիան Իսպանիայի հետ սահմանին տեղակայել է չորս շարժական ստորաբաժանում, ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ անօրինական միգրանտների դեմ պայքարի շրջանակներում։

«Այս միջոցառումները ամրապնդում են այն քայլերը, որոնք մենք ձեռնարկել ենք 2020 թվականից ի վեր՝ Իսպանիայի հետ մեր սահմանն ավելի լավ պաշտպանելու համար՝ սերտ համակարգման, համատեղ թիմերի և անօրինական ներգաղթի դեմ պայքարի համատեղ գործողությունների միջոցով», – Х սոցիալական ցանցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան համերաշխություն է հայտնում Իսպանիային, նրա կառավարությանը և ժողովրդին։ Մակրոնը նաև ընդգծել է իր հանձնառությունը՝ կիրառել միգրանտների վերադարձի կանոնները և պաշտպանել ԵՄ արտաքին սահմանները։

Leave a Comment