Կրետեում հրդեհը սպառնում է զբոսաշրջային հանգստավայրերին – armeniatoday.am

Հունաստանում բռնկված լայնածավալ հրդեհները սպառնում են զբոսաշրջային հանգստավայրերին և գյուղերին, հայտնում է euronews-ը։

Նշվում է, որ Կրետեում իրավիճակը ծանր է, զբոսաշրջիկներն ու տեղի բնակիչները տարհանվում են, փրկարարների շրջանում կան զոհեր։

Ուժեղ քամին և տեղանքը դժվարացնում են Կրետե կղզու Ռեթիմնոյի հարավային մասում մոլեգնող հրդեհի մեկուսացումն և մարումը։ Կրիա Վրիսիի մոտ կրակի մեջ հայտնվելուց հետո երկու հրշեջ մահացել է։

Հրդեհը բռնկվել է հուլիսի 29-ին և դեռևս չի հաջողվել վերահսկել այն։

Leave a Comment