«ԱՄՆ-ն Իրանին շատ հզոր հարվածներ կհասցնի». Թրամփ

«ԱՄՆ-ն Իրանին շատ հզոր հարվածներ կհասցնի». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է Իրանի դեմ շատ հզոր հարվածներ հասցնել։

«Մենք նրանց (Իրանին – խմբ.) շատ ուժեղ ենք հարվածելու, և ինչ-որ պահի նրանք ասելու են. «Մենք պարզապես այլևս չենք կարող սա հանդուրժել»», – ասել է Թրամփը Քեմփ Դեյվիդի նստավայրում կայացած նախարարների նիստում։

Խոսելով Իրանի հետ հրադադարի վերականգնման հեռանկարի մասին՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ ԱՄՆ-ն պարզապես ցանկանում է հաղթել։ Թրամփը նաև խոստովանել է, որ Իրանին հաջողվել է պահպանել որոշ ռազմական հնարավորություններ։

Leave a Comment