
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Այսօր «Արարատցեմենտում» ներկայացրել եմ նորանշանակ կառավարիչ Դավիթ Գևորգյանին։
Նշել եմ, Կառավարությունը կարևորում է, որպեսզի գործարանը ոչ միայն ապահովի կայուն աշխատանք և բացարձակ թափանցիկություն, այլև շարունակաբար բարձրացնի իր արդյունավետությունը և լիարժեք օգտագործի իր արտադրական ներուժը։
Հավելել եմ, որ իրենց գործին տիրապետող, աշխատանքը բարեխղճորեն և պարտաճանաչ իրականացնող բոլոր աշխատակիցները շարունակելու են աշխատել գործարանում։
Գործարանի կառավարչին և անձնակազմին մաղթել եմ արդյունավետ աշխատանք»:
Աղբյուրը` Գևորգ Պապոյան