ԱՄՆ-ում կգործարկվեն վճարովի ռոբոտաքսիներ | Radar Armenia

ԱՄՆ-ում կգործարկվեն վճարովի ռոբոտաքսիներ

Amazon.com Inc.-ին պատկանող Zoox ռոբոտաքսիների ծառայությունն ԱՄՆ-ում դարձել է առաջին ընկերությունը, որը վճարովի ուղևորափոխադրումներ իրականացնելու թույլտվություն է ստացել։

ԱՄՆ-ի Ազգային ճանապարհային երթևեկության անվտանգության վարչությունը (NHTSA) Zoox-ին թույլատրել է երկու տարվա ընթացքում ճանապարհներին գործարկել մինչև 5000 նման ավտոմեքենա (առավելագույնը՝ տարեկան 2500-ը)։ Ընկերությունը կկարողանա օգտագործել այդ մեքենաները՝ պայմանով, որ կարգավորող մարմինը սահմանի դրա տեխնոլոգիաների նկատմամբ վերահսկողության համապատասխան մեխանիզմներ, նշվում է NHTSA-ի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Zoox-ը նախկինում իր ծառայությունները մատուցում էր անվճար, և դրա ուղևորություններից արդեն օգտվել է ավելի քան կես միլիոն մարդ Լաս Վեգասում և Սան Ֆրանցիսկոյում։ Եվս կես միլիոն մարդ սպասման ցուցակում է։ Ընկերության տվյալներով՝ հաջորդ ամսին Լաս Վեգասում նախատեսվում է գործարկել արդեն կոմերցիոն ծառայությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment