
Եվրոպական հանձնաժողովը հերքում է, որ Սեուտայից միգրանտների հոսքերը շարժվում են դեպի ԵՄ այլ երկրներ:
«Ցանկանում եմ ընդգծել, որ եվրոպական մայրցամաքի կամ այլ անդամ պետությունների ուղղությամբ հետագա առաջընթաց չկա», – ասվում է ներքին գործերի եվրահանձնակատար Մագնուս Բրունների X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
Պաշտոնյան Սեուտայում ստեղծված իրավիճակը անվանել է անընդունելի։ Նա նշել է, որ Սեուտայի և Մելիլիայի իսպանական անկլավների նկատմամբ գործում են Շենգենյան հատուկ կանոններ։
Հինգշաբթի օրը հազարավոր երիտասարդ մարոկկացիներ հավաքվել էին Մարոկկոյի և իսպանական Սեուտայի սահմանի մոտ: Նրանցից հարյուրավոր մարդիկ կարողացել են մուտք գործել իսպանական տարածք, որից հետո իշխանությունները քաղաք են ուղարկել լրացուցիչ ոստիկանական, քաղաքացիական գվարդիայի ու զինվորական ստորաբաժանումներ։