19:00 Լուրերը մեկ տողով. Էլեկտրամոբիլների քվոտաներ. ԱՄՆ-ն մերժել է Ուկրաինային

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•Կառավարությունում քննարկվել են էլեկտրական մեքենաների ներկրման քվոտաներին առնչվող հարցերը և հաջորդ տարվա հնարավորությունները։

•«Արարատցեմենտ» գործարանում ներկայացվել է նորանշանակ կառավարիչը՝ արտադրական արդյունավետությունն ավելացնելու նպատակով։

•Հայկական գյուղամթերքի և ձկնարտադրանքի արտահանման ծավալները դեպի Վրաստան շարունակում են ընդլայնվել։

•Երևանում ապօրինի ծառահատման դեպքով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։

•Եվրամիությունը նախազգուշացրել է անտառային հրդեհների մեծ վտանգի մասին, որը սպառնում է Եվրոպայի բազմաթիվ երկրներին։

•ԱՄՆ-ն մերժել է Ուկրաինային Patriot համակարգերի հակահրթիռներ տրամադրելու խնդրանքը՝ առաջարկելով դրանց արտադրության արտոնագիրը։

•ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի նկատմամբ ցամաքային շրջափակում հաստատելու և տնտեսական ճնշումը մեծացնելու հնարավորությունը։

Leave a Comment