Բարեխիղճ աշխատողները կշարունակեն աշխատել․ Պապոյանը՝ «Արարատցեմենտի» աշխատակիցներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ այսօր «Արարատցեմենտ» գործարանում ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ Գևորգյանին։

Նախարարի խոսքով՝ կառավարությունը կարևորում է, որպեսզի գործարանը ոչ միայն ապահովի կայուն աշխատանք և գործունեության լիարժեք թափանցիկություն, այլև հետևողականորեն բարձրացնի իր արդյունավետությունն ու ամբողջությամբ օգտագործի առկա արտադրական ներուժը։

Գևորգ Պապոյանը նաև նշել է, որ իրենց գործին տիրապետող, աշխատանքը բարեխղճորեն և պարտաճանաչ իրականացնող բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել գործարանում։

Նախարարը նորանշանակ կառավարչին և գործարանի անձնակազմին մաղթել է արդյունավետ աշխատանք։

Leave a Comment