Նիկոլը կարծում է, թե ընտրությունների արդյունքները կարող են փոխել անհերքելի փաստերի իսկությունը



Հարցին՝ երբ պնդում եք, թե ռուս խաղաղապահներն են հանձնել Արցախը, հատկապես ե՞րբ է դա տեղի ունեցել, Հայաստանի կողմից Արցախը որպես Ադրբեջան հռչակելուց առա՞ջ, թե՞ հետո, Նիկոլը պատասխանել է՝ ասելով՝ արդեն երկու ընտրություններում այդ բոլոր թեմաները պարզաբանվել են, և Հայաստանի ժողովուրդն էլ արձագանքել է այդ թեմաներին, իսկ նույն հարցը ծամծմելն իմաստ չունի:
 
Նիկոլն իրականում խուսափողական պատասխան է տվել՝ փորձելով թաքնվել ժողովրդի մեջքի հետևում, ավելին՝ նա իր՝ ռուսներին ուղղված մեղադրանքները փորձել է հիմնավորել ստացած քվեի ուժով՝ լեգիտիմացնելու իր մեղադրանքները: Հետևյալ տրամաբանանությամբ է Նիկոլը շարժվել՝ քանի որ ընտրություններում ամենաշատ քվեն ստացել է ՔՊ-ն, նշանակում է՝ ժողովուրդը ևս կիսում է ռուսների մեղավորության վարկածը, հետևաբար՝ մեղադրանքը լեգիտիմ է ու հիմնավոր, իսկ այն չընդունողները հակառակվում են ոչ թե իրեն, այլ ժողովրդին:
 
Միևնույն ժամանակ նա չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք ռուսներն էին քաշել իր լեզվից՝ Պրահայում Արցախը որպես Ադրբեջան ճանաչելու, թե՞ ռուս խաղաղապահներն էին, որ շրջափակել էին Արցախը, ինչը տեղի ուենցավ Հայաստանի կողմից Արցախը որպես Ադրբեջան հռչակելուց հետո, որի իմաստը ռուս խաղաղապահների դելեգիտիմացումն էր ու Իլհամի ձեռքերն ազատելը:
 
Մինչդեռ ընտրություններում որևէ կուսակցության  հաղթանակը կամ պարտությունը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է փաստերը, իսկ փաստն այն է, որ Արցախը ենթարկվեց բլոկադայի միայն այն բանից հետո, երբ Պրահայում Նիկոլն արեց իր սև գործը՝ Մակրոնին գերի գնալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment