ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի ցամաքային շրջափակման հնարավորությունը

ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի ցամաքային շրջափակման հնարավորությունը

«The Telegraph»-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարներ Դոնալդ Թրամփն ու Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը խստացնելու և ցամաքային շրջափակում մտցնելու հնարավորությունը։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը դիտարկում է էսկալացիայի տարբեր ուղիներ, քանի որ Հորմուզի նեղուցի ապաշրջափակման նրա ռազմավարությունը փակուղի է մտել։

Ցամաքային շրջափակումը, որին պետք է նախորդեր ծովայինը, կբխի «առավելագույն ճնշման» քաղաքականությունից, թեև այն պահանջում է նաև տարածաշրջանային գործընկերների ներգրավվածությունը՝ սահմանային անցումները փակելու կամ վերահսկողությունը խստացնելու համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment