Իսպանական «Լեվանտեն» պաշտոնական կայքում հայտնել է, որ հարձակվող Կառլոս Էսպին տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։ Ակումբը նշել է, որ այս գործարքը դարձել է «Լեվանտեի» պատմության ընթացքում ամենախոշոր վաճառքը, որը վերաբերում է թիմի ակադեմիայի սանին։
«Ռեալի» հետ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով՝ «Ռեալը» ակտիվացրել է 21-ամյա հարձակվողի պայմանագրում առկա հրաժարագինը՝ վճարելով 25 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում Կառլոս Էսպին մասնակցել է բոլոր մրցաշարերի 27 հանդիպման՝ դառնալով 13 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը «Լեվանտեի» հետ նախատեսված էր մինչև 2027 թվականի ամառը։
