Financial Times-ի հրապարակման համաձայն՝ ուկրաինական անօդաչուների հարվածները Ռուսաստանում առաջացրել են սուր վառելիքային ճգնաժամ՝ ԽՍՀՄ փլուզումից ի վեր ամենածանրը:
Վերլուծելով արբանյակային լուսանկարներն ու ջերմային պատկերման տվյալները՝ պարբերականը պարզել է, որ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է շարքից հանել Ռուսաստանի անվանական նավթամշակման հզորությունների գրեթե կեսը (45%) և փաստացի հզորությունների մեկ երրորդը (33%):
Հարվածները ծրագրվում են այնպես, որ թիրախավորվեն առավել դժվար փոխարինվող հանգույցները, մասնավորապես՝ նավթի աղազրկման և չորացման սարքավորումները, որոնց խափանումը փաստացի կանգնեցնում է ամբողջ գործարանի աշխատանքը:
Արբանյակային վերլուծությունը ցույց է տվել, որ խոշորագույն ՆՊԶ-ների վրա հարձակման հետքերը տեսանելի են մնացել շաբաթներ և ամիսներ անց, իսկ նույնիսկ վերանորոգումից հետո գործարանների ակտիվությունը վերականգնվում է շատ դանդաղ:
