ԱՄՆ-ն և Իսրայելը դիտարկում են Իրանի ցամաքային շրջափակման հնարավորությունը. ԶԼՄ

ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի հնարավոր ցամաքային շրջափակումը, հայտնել է The Telegraph-ը։

Ըստ հրապարակման՝ այս նախաձեռնությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից դիտարկվող մի քանի տարբերակներից մեկն է՝ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն ուժեղացնելու համար։

Ըստ պարբերականի՝ նման պլանը, հավանաբար, ԱՄՆ-ից և Իսրայելից կպահանջի ճնշում գործադրել իսլամական հանրապետության հարևանների և տարածաշրջանային գործընկերների վրա, որպեսզի վերջիններս խստացնեն հսկողությունը սահմանային անցակետերում կամ փակեն դրանք՝ սահմանափակելով արտահանման և ներմուծման հոսքը։ Իրանը սահմանակից է Իրաքին, Թուրքիային, Պակիստանին, Աֆղանստանին, Թուրքմենստանին, Հայաստանին և Ադրբեջանին։

«Իսկ ի՞նչ կլինի, եթե պարզապես փակվի սահմանը։ Ենթադրենք՝ Իրանը չի կարողանա ոչինչ ոչ ներմուծել, ոչ էլ արտահանել։ Ինչ ասես կարող է տեղի ունենալ», – The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան։

Leave a Comment