ԵՄ սահմանների վտանգավոր հատումները պետք է դադարեցվեն. Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն «անընդունելի» է որակել իսպանական Սեուտա անկլավում ստեղծված իրավիճակը՝ միգրանտների զանգվածային ներհոսքի ֆոնին։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ մեկը մուտք գործի մեր Միություն՝ շրջանցելով մեր կանոնները։ Սահմանների վտանգավոր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն, մաքսանենգների ցանցերը՝ կազմաքանդվեն, իսկ միգրանտների վերադարձը պետք է իրականացվի արագ՝ մեր կանոններին համապատասխան»,- գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը X սոցիալական ցանցում։

Ֆոն դեր Լայենը նաև նշել է, որ Եվրահանձնաժողովն աջակցում է Իսպանիայի իշխանություններին իրավիճակը կայունացնելու հարցում և կապի մեջ է Մարոկկոյի ներկայացուցիչների հետ, որտեղից ժամանել են միգրանտները՝ կոնկրետ արդյունքների հասնելու նպատակով։

Հիշեցնենք, որ Իսպանիայի էքսկլավ Սեուտայում արտակարգ իրավիճակ է ստեղծվել․ քաղաք են հասնում մեծ թվով միգրանտներ Մարոկկոյից։  Մեկ օրվա ընթացքում շուրջ 49 հազար միգրանտ է ներխուժել Աֆրիկայի ափին գտնվող և Մարոկկոյին սահմանակից իսպանական Սեուտա քաղաք։ Այս մասին հուլիսի 31-ին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Իսպանիայի ներքին գործերի նախարարությանը։ Սեուտա էքսկլավ հասնելու փորձի ժամանակ զոհված միգրանտների թիվը հասել է 27-ի։

Leave a Comment